Անցնել հիմնական բովանդակությանը

Գլխավոր

«Գլխավոր» բաժնում ներկայացված է Ձեր բիզնեսի գործունեության ամփոփ պատկերը, որը թույլ է տալիս արագ հետևել հիմնական ցուցանիշներին և վերջին ակտիվություններին։

Հիմնական մենյուից ընտրեք «Գլխավոր» բաժինը։

Այստեղ կտեսնեք հետևյալ տեղեկատվությունը․

Վաճառք

Վերջին 30 օրվա վաճառքների ամփոփ տվյալները՝

  • Վաճառքների ընդհանուր գումարը
  • Պատվերների քանակը

Վաճառքների դինամիկա

Դիագրամի միջոցով կարող եք դիտել վերջին 6 ամիսների վաճառքների փոփոխությունը և աճի միտումները։

Թոփ ապրանքներ

Ամենաշատ վաճառված ապրանքների ցանկը՝ ըստ վաճառքների քանակի և ակտիվության։

Թոփ հաճախորդներ

Ձեր ամենաակտիվ հաճախորդների և գործընկերների ցանկը։

Գործունեություն

Այս բաժնում ցուցադրվում են համակարգում կատարված վերջին գործողությունները, այդ թվում՝

  • Պատվերներ
  • Վճարումներ
  • Վերադարձներ
  • Այլ գործարքներ

📌 Ցանկացած գործարքի մանրամասները դիտելու համար պարզապես սեղմեք համապատասխան տողի վրա։

Անհրաժեշտության դեպքում կարող եք տպել տվյալները՝ սեղմելով բաժնի վերևի աջ անկյունում գտնվող «Տպիչ» կոճակը։