Ապրանքներ
«Ապրանքներ» բաժինը նախատեսված է ապրանքների և կատեգորիաների կառավարման համար։ Այստեղ կարող եք ավելացնել նոր ապրանքներ, խմբագրել առկա տվյալները, վերահսկել մնացորդները, ներմուծել կամ արտահանել ապրանքների ցանկը և դասակարգել դրանք թղթապանակներով։
Հիմնական մենյուից ընտրեք «Ապրանքներ» բաժինը։
Ապրանքների ցանկ
Բացված էջում կտեսնեք ապրանքների և թղթապանակների ցանկը՝ հետևյալ տվյալներով․
- Նկար
- Անվանում
- Տեսակ (ապրանք կամ թղթապանակ)
- Քանակ
- Գին
- Վերջին խմբագրման ամսաթիվ
- Գործողություններ
Գործողություններ բաժնում կարող եք․
- Դիտել տվյալները
- Խմբագրել ապրանքը
- Դիտել պահեստային շարժերը
- Ավելացնել կամ փոփոխել քանակը
Խմբագրել ապրանքը
Սեղմելով «Խմբագրել» կոճակը՝ կարող եք փոփոխել ապրանքի տվյալները, ավելացնել կամ փոխարինել նկարները, ինչպես նաև ջնջել ապրանքը կամ թղթապանակը։
Փոփոխել քանակը
Սեղմելով «Քանակ» կոճակը՝ կարող եք գրանցել ապրանքի մուտք կամ ելք՝ նշելով համապատասխան քանակը և գինը։
Դիտել պահեստային շարժերը
Սեղմելով «Մանրամասն» կոճակը՝ կբացվի «Պահեստ» բաժինը, որտեղ հասանելի է ապրանքի շարժերի ամբողջ պատմությունը։
Այստեղ կարող եք ֆիլտրել տվյալները ըստ․
- Պահեստի
- Մուտքի կամ ելքի տեսակի
- Ժամանակահատվածի
Ինչպե՞ս ավելացնել ապրանք
Նոր ապրանք ստեղծելու համար․
- Բացեք «Ապրանքներ» բաժինը։
- Սեղմեք «+ Ավելացնել» կոճակը։
- Ընտրեք «Ավելացնել ապրանք» տարբերակը։
Լրացրեք հետևյալ դաշտերը․
Հիմնական տվյալներ
- Անվանում – ապրանքի անվանումը
- Մանրածախ և մեծածախ գին – ապրանքի վաճառքի գները
- Չափման միավոր – ընտրեք ցանկից
- Զեղչ (%) – անհրաժեշտության դեպքում
- Նկարագրություն – մինչև 255 նիշ
Լրացուցիչ տվյալներ
- Շտրիխ կոդ
- ԱՏԳ ծածկագիր
- Թղթապանակ
📌 ԱՏԳ ծածկագիրը պարտադիր է TaxService համակարգ արտահանման համար։
Նկարներ
Կարող եք ավելացնել՝
- 1 գլխավոր նկար
- մինչև 3 լրացուցիչ նկար
Գլխավոր նկարը կցուցադրվի ապրանքների ցանկում։
📌 Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են։
Տվյալները լրացնելուց հետո սեղմեք «Ստեղծել» կոճակը։
Ապրանքների ներմուծում XLSX ֆայլից
Եթե ապրանքների ցանկն ունեք Excel ձևաչափով, կարող եք այն արագ ներմուծել համակարգ։
Դրա համար․
- Բացեք «Ապրանքներ» բաժինը։
- Սեղմեք «Վերբեռնել» կոճակը։
- Ընտրեք XLSX ֆայլը։
- Սեղմեք «Վերբեռնել» կոճակը։
📌 XLSX ֆայլի օրինակը կցված է վերբեռնման պատուհանին։
Թղթապանակներ
Թղթապանակները թույլ են տալիս կազմակերպել ապրանքները ըստ կատեգորիաների։
Ստեղծել թղթապանակ
- Սեղմեք «+ Ավելացնել» կոճակը։
- Ընտրեք «Ավելացնել թղթապանակ» տարբերակը։
- Լրացրեք թղթապանակի անվանումը։
- Անհրաժեշտության դեպքում ավելացրեք նկար։
- Սեղմեք «Պահպանել» կոճակը։
Ստեղծված թղթապանակը կհայտնվի ապրանքների ցանկում։
Թղթապանակի ներսում նույն կերպ կարող եք ստեղծել նաև ենթաթղթապանակներ։
Այս կերպ կարող եք կառուցել բազմաստիճան ապրանքային կատեգորիաներ և հեշտ կառավարել մեծ տեսականին։