Անցնել հիմնական բովանդակությանը

Թիմ

«Թիմ» բաժնում կարող եք կառավարել վաճառքի մենեջերներին և առաքիչներին, վերահսկել նրանց կարգավիճակը, ստեղծել հաճախորդների խմբեր և կազմակերպել թիմային աշխատանքը։

Հիմնական մենյուից ընտրեք «Թիմ» բաժինը։

Թիմի ցանկ​

Բացված էջում կտեսնեք հետևյալ տվյալները․

  • Լոգին
  • Անվանում
  • Կարգավիճակ
  • Վերջին սինքրոնիզացման ամսաթիվ
  • Գործողություններ

Գործողությունների բաժնում կարող եք․

  • Խմբագրել տվյալները
  • Կառավարել հաճախորդների խմբերը
  • Տեսնել վաճառքի մենեջերի կամ առաքիչի հասանելի ապրանքները

Որոնում և ֆիլտրում​

Թիմի անդամին արագ գտնելու համար օգտագործեք որոնման դաշտը։

Ցանկը կարող եք նաև ֆիլտրել ըստ կարգավիճակի․

  • Ակտիվ
  • Արգելափակված
  • Ջնջված

Ինչպե՞ս ավելացնել թիմի անդամ​

Նոր վաճառքի մենեջեր կամ առաքիչ ստեղծելու համար՝

  1. Բացեք «Թիմ» բաժինը։
  2. Սեղմեք «+ Ավելացնել» կոճակը։
  3. Լրացրեք անհրաժեշտ տվյալները։

Հիմնական տվյալներ​

  • Անվանում *
  • Լոգին *
  • Գաղտնաբառ *
  • Էլ. փոստ
  • Հեռախոսահամար
  • Համար
  • Հաշվեհամար
  • Իրավասություններ *

Լրացուցիչ տվյալներ​

  • Առաքման եղանակ
  • Առաքման հասցե

📌 Իրավասություններ դաշտում ընտրում եք տվյալ մենեջերի կամ առաքիչի ծրագրային հասանելիությունները, որոնք սահմանվում են «Կարգավորումներ» բաժնում։

📌 «Առաքման եղանակ» և «Առաքման հասցե» դաշտերի տվյալներն օգտագործվում են արտահանվող հարկային փաստաթղթերում։

📌 Լոգինն ու գաղտնաբառը պարտադիր են, որպեսզի աշխատակիցը կարողանա մուտք գործել Ordersbook հավելված։

📌 Գաղտնաբառը պետք է պարունակի առնվազն 8 նիշ՝ մեծատառ, փոքրատառ, թիվ և հատուկ նիշ։

📌 Պարտադիր են միայն աստղանիշով (*) նշված դաշտերը։

Բոլոր պարտադիր դաշտերը լրացնելուց հետո սեղմեք «Ստեղծել» կոճակը։

Խմբագրել թիմի անդամի տվյալները​

  1. Բացեք «Թիմ» բաժինը։
  2. Գտեք անհրաժեշտ աշխատակցին։
  3. Սեղմեք «Խմբագրել» կոճակը։
  4. Փոփոխեք անհրաժեշտ տվյալները։
  5. Սեղմեք «Պահպանել»։

Փոխել գաղտնաբառը​

  1. Բացեք աշխատակցի խմբագրման պատուհանը։
  2. Սեղմեք «Փոխել գաղտնաբառը» կոճակը։
  3. Մուտքագրեք նոր գաղտնաբառը։
  4. Սեղմեք «Հաստատել»։

Արգելափակել աշխատակցին​

Եթե ցանկանում եք ժամանակավորապես դադարեցնել աշխատակցի մուտքը համակարգ․

  1. Բացեք աշխատակցի խմբագրման պատուհանը։
  2. Սեղմեք «Արգելափակել» կոճակը։
  3. Հաստատեք գործողությունը։

📌 Արգելափակված օգտատերը չի կարող մուտք գործել համակարգ։

Ապաարգելափակել աշխատակցին​

  1. Բացեք աշխատակցի խմբագրման պատուհանը։
  2. Սեղմեք «Ակտիվացնել» կոճակը։
  3. Հաստատեք գործողությունը։

Դրանից հետո օգտատերը կրկին կկարողանա մուտք գործել համակարգ։

Ջնջել աշխատակցին​

  1. Բացեք աշխատակցի խմբագրման պատուհանը։
  2. Սեղմեք «Ջնջել» կոճակը։
  3. Հաստատեք գործողությունը։

⚠️ Ջնջված օգտատերերի տվյալները հնարավոր չէ վերականգնել։

Հաճախորդների խմբեր​

Հաճախորդների խմբերը թույլ են տալիս կազմակերպել հաճախորդներին ըստ առաքիչների կամ վաճառքի մենեջերների և ավելի արդյունավետ կառավարել աշխատանքը։

Դիտել հաճախորդների խմբերը​

  1. Բացեք «Թիմ» բաժինը։
  2. Ընտրեք անհրաժեշտ աշխատակցին։
  3. Սեղմեք «Հաճախորդներ» կոճակը։

Բացված էջում կտեսնեք տվյալ աշխատակցին կցված բոլոր խմբերը և հաճախորդներին։

«Բոլորը» կոճակը ցուցադրում է տվյալ աշխատակցին կցված բոլոր հաճախորդներին։

Ստեղծել նոր խումբ​

  1. Սեղմեք «+» կոճակը։
  2. Մուտքագրեք խմբի անվանումը։
  3. Սեղմեք «Ստեղծել»։

Նոր խումբը կհայտնվի խմբերի ցանկում։

Ավելացնել հաճախորդներ խմբում​

  1. Բացեք անհրաժեշտ խումբը։
  2. Ակտիվացրեք «Բոլոր հաճախորդներ» ցանկը։
  3. Ընտրեք մեկ կամ մի քանի հաճախորդ։
  4. Սեղմեք «Ավելացնել խմբի մեջ» կոճակը։

Հեռացնել հաճախորդին խմբից​

  1. Բացեք համապատասխան խումբը։
  2. Գտեք հաճախորդին։
  3. Սեղմեք «Ջնջել» կոճակը։

Կրկնօրինակել խումբը այլ աշխատակցի​

Եթե ցանկանում եք նույն հաճախորդների խումբը տրամադրել մեկ այլ վաճառքի մենեջերի կամ առաքիչի՝

  1. Բացեք համապատասխան խումբը։
  2. Սեղմեք «Կրկնօրինակել» կոճակը։
  3. Ընտրեք աշխատակցին։
  4. Սեղմեք «Պահպանել»։

📌 Այս գործառույթը թույլ է տալիս արագ բաշխել հաճախորդների խմբերը մի քանի աշխատակիցների միջև՝ առանց դրանք կրկին ստեղծելու։