Անցնել հիմնական բովանդակությանը

Պատվերներ

«Պատվերներ» բաժնում կարող եք դիտել վաճառքի մենեջերների և առաքիչների կողմից գրանցված պատվերներն ու վերադարձները, ինչպես նաև ծանոթանալ յուրաքանչյուր գործարքի մանրամասներին։

Հիմնական մենյուից ընտրեք «Պատվերներ» բաժինը։

Պատվերների ցանկ​

Բացված էջում կտեսնեք պատվերների ցանկը հետևյալ տվյալներով․

  • ID
  • Հաճախորդ
  • Առաքիչ
  • Արժեք
  • Տեսակ
  • Վճարման եղանակ
  • Ստեղծման ամսաթիվ
  • Սինխրոնիզացման ամսաթիվ
  • Գործողություններ

Պատվերի մանրամասներ​

Պատվերի մասին ամբողջական տեղեկատվությունը դիտելու համար սեղմեք «Դիտել» կոճակը։

Բացված պատուհանում հասանելի են․

  • Պատվերի տվյալները
  • Պատվերում ներառված ապրանքները
  • Հաճախորդի տվյալները
  • Առաքման հասցեն
  • Պատվերի հասցեն քարտեզի վրա

📌 Քարտեզի միջոցով կարող եք արագ գտնել առաքման հասցեն, պլանավորել առաքումները և վերահսկել գործընկերների գտնվելու վայրը։

Փոփոխել առաքիչին կամ մենեջերին​

Եթե անհրաժեշտ է փոխել պատվերի պատասխանատու մենեջերին կամ առաքիչին․

  1. Գտեք համապատասխան պատվերը։
  2. Սեղմեք «Խմբագրել» կոճակը։
  3. Ընտրեք նոր առաքիչին կամ մենեջերին։
  4. Պահպանեք փոփոխությունները։

Ջնջել պատվերը​

Պատվերը ջնջելու համար․

  1. Ընտրեք համապատասխան պատվերը։
  2. Սեղմեք «Խմբագրել» կոճակը։
  3. Ընտրեք «Ջնջել» գործողությունը։

⚠️ Ուշադրություն․ ջնջված պատվերները հնարավոր չէ վերականգնել։

Ֆիլտրել պատվերները​

Ցանկի վերևի հատվածում կարող եք արագ ֆիլտրել տվյալները՝ ըստ․

  • Գործարքի տեսակի՝ Պատվեր կամ Վերադարձ
  • Պատվերի կարգավիճակի՝ Սպասվող կամ Ավարտված
  • Առաքիչի

Լրացուցիչ պայմաններով որոնում կատարելու համար սեղմեք «Ֆիլտրներ» կոճակը։

Արտահանել պատվերները​

«Արտահանել» կոճակի միջոցով կարող եք ներբեռնել պատվերների տվյալները տարբեր ձևաչափերով։

Հնարավոր է նաև արտահանել պատվերների հարկային հաշիվները XML ձևաչափով և ներմուծել դրանք Ձեր հարկային կամ էլեկտրոնային հաշիվների համակարգ։

Տպել պատվերները​

Համակարգը թույլ է տալիս տպել մեկ կամ մի քանի պատվեր միաժամանակ։

Դրա համար՝

  1. Նշեք անհրաժեշտ պատվերները։

  2. Տպեք պատվերները՝

    • նկարներով,
    • կամ առանց նկարների։

📌 Այս հնարավորությունը հատկապես օգտակար է առաքման թերթիկների, հաշիվների և ուղեկցող փաստաթղթերի պատրաստման համար։