Անցնել հիմնական բովանդակությանը

Պահեստ

«Պահեստ» բաժինը թույլ է տալիս կառավարել պահեստները, վերահսկել ապրանքների մուտքերն ու ելքերը, տեղափոխել ապրանքներ պահեստների միջև և հետևել մնացորդներին։

Պահեստային համակարգի ակտիվացում​

Պահեստային համակարգն ակտիվացնելու համար՝

  1. Բացեք «Կարգավորումներ» բաժինը։
  2. Ընտրեք «Պահեստ» ենթաբաժինը։
  3. Ակտիվացրեք «Օգտագործել պահեստավորման համակարգը» դաշտը։

Ակտիվացումից հետո հիմնական մենյուում կհայտնվի «Պահեստ» բաժինը։

Պահեստների ցանկ​

Հիմնական մենյուից ընտրեք «Պահեստ» բաժինը։

Այստեղ կտեսնեք Ձեր բոլոր պահեստների ցանկը։

Ինչպե՞ս ավելացնել պահեստ​

  1. Սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող «+ Ավելացնել» կոճակը։
  2. Մուտքագրեք պահեստի անվանումը։
  3. Սեղմեք «Պահպանել»։

Ինչպե՞ս խմբագրել պահեստը​

  1. Ընտրեք անհրաժեշտ պահեստը։
  2. Սեղմեք «Խմբագրել» կոճակը։
  3. Փոփոխեք անվանումը։
  4. Սեղմեք «Պահպանել»։

Պահեստի մանրամասներ​

Պահեստի տվյալները դիտելու համար սեղմեք «Դիտել» կոճակը։

Բացված էջում կտեսնեք․

  • Ապրանքի անվանում
  • Չափման միավոր
  • Մուտք
  • Ելք
  • Մնացորդ
  • Գին
  • Մնացորդի ինքնարժեք
  • Մնացորդի արժեք
  • Գործողություններ

Ինչպե՞ս մուտքագրել ապրանք պահեստ​

  1. Բացեք անհրաժեշտ պահեստը։
  2. Սեղմեք «+ Ավելացնել» կոճակը։
  3. Ընտրեք ապրանքը։
  4. Նշեք գործողության տեսակը։
  5. Մուտքագրեք քանակը։
  6. Սեղմեք «Պահպանել»։

📌 Այս գործողությամբ կարող եք գրանցել ապրանքի մուտք կամ ելք պահեստից։

Ապրանքի մանրամասներ​

Ապրանքի տողում սեղմելով «Մանրամասն» կոճակը՝ կարող եք տեսնել տվյալ ապրանքի ամբողջ շարժը պահեստում։

Հասանելի են հետևյալ տվյալները․

  • Մուտքեր
  • Ելքեր
  • Գին
  • Անվանում
  • Ստեղծման ամսաթիվ
  • Գործողությունների պատմություն

Ինչպե՞ս փոխել ապրանքի գինը​

Ապրանքի տողում «Գործողություններ» բաժնից ընտրեք «Փոխել գինը» և մուտքագրեք նոր գինը։

Տվյալների արտահանում​

Պահեստի տվյալները կարող եք արտահանել ֆայլի տեսքով։

Դրա համար սեղմեք էջի վերևի աջ հատվածում գտնվող «Արտահանել» կոճակը։

Ինչպե՞ս ներմուծել պատվերները պահեստ​

Եթե կարգավորումներում ակտիվացված է բաց պատվերների ներմուծման հնարավորությունը՝

  1. Սեղմեք «+ Ավելացնել» կոճակի կողքի սլաքը։
  2. Ընտրեք «Ներմուծել պատվերներ» տարբերակը։
  3. Ընտրեք անհրաժեշտ բաց պատվերը։
  4. Հաստատեք ներմուծումը։

Excel ֆայլից ներմուծում​

Պատվերները կարող եք ներմուծել նաև Excel ֆայլից․

  1. Սեղմեք «+ Ավելացնել» կոճակի կողքի սլաքը։
  2. Ընտրեք «Ներմուծել Excel ֆայլ» տարբերակը։
  3. Ընտրեք XLSX ֆայլը։
  4. Սեղմեք «Ներմուծել»։

📌 Excel ֆայլի օրինակ կարող եք ներբեռնել նույն պատուհանից՝ սեղմելով «Ներբեռնել» կոճակը։

Ինչպե՞ս փոխանցել ապրանք մեկ պահեստից մյուսը​

Եթե օգտագործում եք մի քանի պահեստներ, կարող եք ապրանքներ տեղափոխել դրանց միջև։

  1. Բացեք «Պահեստ» բաժինը։
  2. Ընտրեք անհրաժեշտ պահեստը և սեղմեք «Դիտել»։
  3. Սեղմեք «+ Քանակ» կոճակը։
  4. «Տեսակ» դաշտում ընտրեք «Փոխանցում» տարբերակը։
  5. Ընտրեք նպատակային պահեստը։
  6. Մուտքագրեք փոխանցվող քանակը։
  7. Սեղմեք «Պահպանել»։

📌 Գործողության ավարտից հետո ապրանքը կհանվի ընթացիկ պահեստից և կավելացվի ընտրված պահեստում։