Անցնել հիմնական բովանդակությանը

Վճարումներ

«Վճարումներ» բաժնում կարող եք դիտել առաքիչների կամ վաճառքի մենեջերների կողմից գրանցված վճարումները, վերահսկել դրանց կարգավիճակը և ծանոթանալ յուրաքանչյուր վճարման մանրամասներին։

Հիմնական մենյուից ընտրեք «Վճարումներ» բաժինը։

Վճարումների ցանկ

Բացված էջում կտեսնեք վճարումների ցանկը հետևյալ տվյալներով․

  • ID
  • Հաճախորդ
  • Առաքիչ
  • Արժեք
  • Վճարման եղանակ
  • Ստեղծման ամսաթիվ
  • Սինխրոնիզացման ամսաթիվ
  • Խմբագրման ամսաթիվ
  • Գործողություններ

Ֆիլտրել վճարումները

Վճարումների ցանկը կարող եք ֆիլտրել ըստ՝

  • Վճարման կարգավիճակի
  • Վճարման եղանակի
  • Առաքիչի
  • Այլ չափանիշների

Լրացուցիչ որոնման պայմաններ կիրառելու համար սեղմեք «Ֆիլտրներ» կոճակը։

📌 Վճարման եղանակների կառավարումը կատարվում է «Կարգավորումներ» բաժնից։

Վճարման մանրամասներ

Վճարման մասին ամբողջական տեղեկատվությունը դիտելու համար սեղմեք համապատասխան տողի «Դիտել» կոճակը։

Այստեղ կարող եք ծանոթանալ վճարման տվյալներին, հաճախորդի տեղեկատվությանը և գործարքի մանրամասներին։

Ինչպե՞ս ավելացնել վճարում

Նոր վճարում գրանցելու համար՝

  1. Բացեք «Վճարումներ» բաժինը։
  2. Սեղմեք էջի վերևի աջ հատվածում գտնվող «Ավելացնել» կոճակը։
  3. Լրացրեք անհրաժեշտ տվյալները։
  4. Ընտրեք՝
    • հաստատել վճարումը անմիջապես,
    • կամ թողնել այն չհաստատված՝ հետագա փոփոխությունների համար։
  5. Սեղմեք «Ավելացնել վճարում» կոճակը։

Հաստատել վճարումը

Վճարումը հաստատելու համար սեղմեք համապատասխան տողի վերջում գտնվող կանաչ հաստատման կոճակը։

⚠️ Հաստատված վճարումները այլևս հնարավոր չէ խմբագրել կամ փոփոխել։

Ջնջել վճարումը

Վճարումը ջնջելու համար՝

  1. Բացեք «Վճարումներ» բաժինը։
  2. Գտեք անհրաժեշտ վճարումը։
  3. Սեղմեք «Խմբագրում», այնուհետև «Ջնջել» կոճակը։

⚠️ Ջնջված տվյալները հնարավոր չէ վերականգնել։

Վճարման հասցեն քարտեզի վրա

Համակարգը հնարավորություն է տալիս տեսնել, թե որտեղից է գրանցվել վճարումը և համեմատել այն հաճախորդի հասցեի հետ։

Վճարումների ցանկում յուրաքանչյուր գրառման դիմաց ցուցադրվում է տեղադրության կարգավիճակը․

🟢 Կանաչ նշան — վճարումը գրանցվել է հաճախորդի նշված հասցեից։

🟡 Դեղին նշան — վճարումը գրանցվել է հաճախորդի հասցեից դուրս։

⚪ Մոխրագույն նշան — համակարգը չի կարողացել որոշել գտնվելու վայրը (GPS-ը անջատված է, հասցեն նշված չէ կամ տվյալ գործառույթը ներառված չէ Ձեր փաթեթում)։

Վճարման և հաճախորդի հասցեն քարտեզի վրա դիտելու համար սեղմեք համապատասխան տողի «Դիտել» կոճակը։

📌 Այս գործառույթը թույլ է տալիս վերահսկել դաշտային աշխատակիցների գործունեությունը, ստուգել վճարումների գրանցման վայրը և ավելի արդյունավետ պլանավորել աշխատանքը։