Անցնել հիմնական բովանդակությանը

Պարտքեր

«Պարտքեր» բաժնում կարող եք վերահսկել հաճախորդների պարտքերը, դիտել պարտքի սահմանաչափերը և հետևել վերջին վճարումներին։

Հիմնական մենյուից ընտրեք «Պարտքեր» բաժինը։

Պարտքերի ցանկ​

Բացված էջում կտեսնեք հաճախորդների պարտքային տվյալները՝

  • Անվանում
  • Դեբետ
  • Պարտքի սահմանաչափ
  • Տարբերություն
  • Վերջին վճարման գումար
  • Վերջին վճարման ամսաթիվ
  • Ժամկետանց պարտք

Այս բաժինը թույլ է տալիս արագ գնահատել հաճախորդների ֆինանսական վիճակը և վերահսկել պարտքերի շարժը։

Որոնում և ֆիլտրում​

Հաճախորդին գտնելու համար կարող եք օգտվել որոնման դաշտից և մուտքագրել հաճախորդի անվանումը։

Լրացուցիչ ֆիլտրերի միջոցով կարող եք ցուցադրել տվյալները ըստ․

  • Առաքիչի
  • Պարտքի տեսակի
  • Պարտքի սահմանաչափի
  • Զրոյական լիմիտի

📌 Ֆիլտրերը թույլ են տալիս արագ առանձնացնել անհրաժեշտ հաճախորդներին և ստանալ առավել նպատակային տեղեկատվություն։

Արտահանել տվյալները​

Պարտքերի ցանկը կարող եք արտահանել XLS ձևաչափով։

Դրա համար սեղմեք էջի վերևի աջ հատվածում գտնվող «Արտահանել» կոճակը։

Արտահանված ֆայլը կարող եք օգտագործել հաշվետվությունների, վերլուծությունների կամ հետագա մշակման նպատակով։